ԿԲ-ն այս տարի կանխատեսում է ծառայությունների և ապրանքների արտահանման իրական աճ
EconomicsԿենտրոնական բանկն այս տարի խանխատեսում է ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճ՝ 7-9 տոկոսով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: «Կանխատեսվում է ապրանքների և ծառայությունների ներմուծման իրական նվազում 4-6 տոկոս միջակայքում: Արդյունքում տնտեսական աճը 2015թ. գնահատվում է 2.5-3.8 տոկոս շրջանակներում»,- Արմենպրես-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:
ԿԲ կանխատեսումների համաձայն՝ 2015թ. 12-ամսյա գնաճն ավելացել է. 2014թ. վերջի 4.6 տոկոսից 12-ամսյա գնաճը հասել է 5.8 տոկոսի, սակայն այս պահին 3.6 տոկոսի սահմաններում է:
Ըստ Կենտրոնական բանկի գնահատման՝ 2015թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա վերջի զարգացումների և տարածաշրջանում տիրող իրավիճակի հետևանքով ֆինանսական և ապրանքային շուկաներում ստեղծված լարվածության աստիճանաբար չեզոքացումն իր վրա կրել է 2014թ. վերջի Կենտրոնական բանկի կողմից իրականացված կտրուկ գործողությունների ազդեցությունը: ԿԲ նախագահի տեղակալը հավելեց, որ նման պայմաններում ԿԲ-ն 2015թ. առաջին եռամսյակում զգալիորռն թուլացրել է դրամավարկային պայմանները: