Հինգ համերգ. կներկայացվեն Վահան Արծրունու ստեղծագործությունները
CultureՀինգ համերգից բաղկացած յուրահատուկ հաշվետվություն, որն ամփոփում է արվեստագետի 30 տարի տևած ստեղծագործական ուղին: Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Հինգ համերգային նախագիծ» խորագրի ներքո կներկայացվեն կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու որդեգրած համերգային ժանրերն ու նախընտրած երաժշտական ուղղություններ ը:
«Յուրաքանչյուր արվեստագետի համար գոյություն ունեն կլոր տարեթվեր, նմանատիպ երկու հոբելյան այս տարի եմ նշում` բեմական գործունեությանս 30-ամյակը և իմ ծննդյան 50-ամյակը: Վաղուց խմորված համերգաշարի գաղափարը կյանքի կոչվեց, հնարավորություն ընձեռվեց դիտարկել և ընկալել այն արվեստը, որին ես նվիրված եմ արդեն 30 տարի: Ինձ համար խորհրդանշական նշանակություն ունի ներկայացնել այս ամենն իբրև հաշվետվություն: Հնարավորություն ստեղծողը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարսգյանն է, ում բարձր հովանու ներքո է այս նածագիծը կյանքի է կոչվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Վահան Արծրունին:
Կոմպոզիտորի խոսքով` ծրագիրն այնպես է կազմված, որ յուրաքանչյուր համերգը որոշակի երաժշտական ժանր է ներկայացնում. ոչ մի համերգը չի կրկնում նախորդին:
«Ես երբևիցե չեմ ունեցել հովանավոր, չեմ դիմել հովանավորության, իմ բեմական գործունեության հովանավորը եղել է հանդիսատեսը»,-խոստովանեց Վահան Արծրունին:
Համերգաշարին մասնակցելու են մենակատարներ Հասմիկ Բաղդասարյանը, Նելլի Մանուկյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Մերուժան Տեր-Մինասյանը , «Արծրունի» ռոք խումբը, «In rock quintet» լարային հնգյակը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդաց տան «Շողակաթ» մանկական երգչախումբը,
Հայաստանի պետական կամերային, ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը:
Համերգաշարի բացման երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 11-ին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այնուհետև համերգային երեկոներ կանցկացվեն հոկտեմբերի 28-ին (Առնո Բաբաջյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահ), նոյեմբերի 9-ին և 30-ին (Հ. Թումանյանի անվան ԵՊՏԹ բեմ), ինչպես նաև դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: