Նավթի բնագավառում ներդրումների անկումն այս տարի կկազմի 650 մլրդ դոլար. ՕՊԷՔ
EconomicsՆավթի բնագավառում ներդրումների անկումն այս տարի գլոբալ մասշտաբով կկազմի 650 մլրդ դոլար: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, այս գնահատմամբ հոկտեմբերի 6-ին Լոնդոնում հանդես Է եկել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) գլխավոր քարտուղար Աբդալա ալ Բադրին:
Նավթի կարտելի ղեկավարի գնահատումների համաձայն՝ ճյուղում ներդրումների անկման ծավալն այս տարի 2014 թվականի համեմատությամբ կկազմի մոտավորապես 22 տոկոս: «Դա նշանակում Է ներդրումների կրճատում 650 մլրդ դոլարով: Ինձ դա խիստ անհանգստացնում Է»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Oil and money համաժողովում:
Ալ Բադրին ընդգծել Է, որ ներդրումները հարկավոր են, որպեսզի ապահովվեն Երկրի բնակչության ԷլեկտրաԷներգիայի պահանջմունքները, որոնք, նրա գնահատմամբ, մինչեւ 2040 թվականը կաճեն 40 տոկոսով: Դա ֆինանսական ներդրումներ կպահանջի 10 տրիլիոն դոլարի չափով, նշել Է նա:
Ալ Բադրին նաեւ հայտնել Է, որ ՕՊԷՔ-ի երկրների եւ կարտելի մեջ չմտնող երկրների ներկայացուցիչների հանդիպումը կարող Է տեղի ունենալ դեկտեմբերի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: