Toyota-ն ինքնակառավարվող ավտոմեքենա կթողարկի մինչեւ ամառային Օլիմպիադան
SocietyToyota ավտոկոնցեռնը մինչեւ 2020 թվականի ամառային Օլիմպիադան կթողարկի ինքնակառավարվող ավտոմեքենա, որը կարող Է աշխատել առանց վարորդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, ընկերությունը հայտնել Է հոկտեմբերի 6-ին Տոկիոյում կայացած շնորհանդեսի ժամանակ: «Մենք ցանկանում ենք մինչեւ 202 0 թվականը՝ Օլիմպիադայի բացումը, կատարելագործել տեխնոլոգիաները եւ այն վերածել ապրանքի»,-լրագրողներին ասել Է ընկերության ներկայացուցիչը:
Ինքնակառավարվող ավտոմեքենան թեստավորվել Է արագընթաց ավտոճանապարհի ութկիլոմետրանոց տեղամասում: Այն ընդունակ Է ինքնուրույն կարգավորել արագությունը, կատարել շրջադարձ, վազանց եւ անցնել երթեւեկության այլ գոտի:
Ավտոմեքենան հանդերձված Է բարձրճշգրիտ նավիգացիոն սարքերով, ռադարով եւ արհեստական ինտելեկտի համակարգով, ինչը թույլ Է տալիս ճանապարհին տվյալները մշակել իրական ժամանակի ռեժիմով եւ դրանք հաշվի առնել երթեւեկելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: