Եվրոն, դոլարը և ֆունտն էժանացել են
EconomicsՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանել է 473.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ իջնելով 0.36 դրամով:
Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.58 դրամով և կազմել է 530.83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.63 դրամով և կազմել 718.13 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 7.28 դրամ:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 232.13 դրամ, ոսկին` 17 հազար 349.01 դրամ, պլատինը` 13 հազար 927.92 դրամ: