«Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներն այցելել են Մայր Աթոռ
SocietyՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 6-ին ընդունել է «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպության անդամներին:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանը բարեգործական կազմակերպության անդամները Նորին Սրբությանը ներկայացրել են Սփյու ռքում ծավալած իրենց գործունեությունը` ուղղված Սփյուռքի հայկական դպրոցների և մանկապարտեզների աջակցությանը:
Ամենայն Հայոց Հայրապետը հայրենանվեր առաքելության իրագործման համար իր գնահատանքն է հայտնել բարեգործական կազմակերպության անդամներին` ընգծելով, որ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը մշտապես կանգնած է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին` բերելով անսակարկ աջակցություն և զորակցություն:
Վերջում Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով նրանց, մաղթել է երկարամյա արգասավոր գործունեութուն և հայանպաստ նորանոր ծրագրերի իրականացում: