Էլդար Ռյազանովին հոսպիտալացրել են Մոսկվայում
SocietyՌուս կինոռեժիսոր Էլդար Ռյազանովին հոկտեմբերի 6-ի երեկոյան հոսպիտալացրել են Մոսկվայի թիվ 1 Պիրոգովի անվան քաղաքային հիվանդանոցում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Զվեզդա» հեռուստաալիքին: Նշվել Է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի վիճակը ծանր Է, եւ նա գտնվում Է վերակենդանացման բաժանմունքում:
Մինչդեռ, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Սվետը հայտարարել Է, որ «կեղծ տագնապ» Է եղել: «Նրան բերել են, բայց ոչ մի գտանգավոր բան չեն գտել»,-ասել Է բժիշկը եւ հավելել, որ ռեժիսորն այսօր իսկ դուրս կգրվի հիվանդանոցից:
Այս տարվա սեպտեմբերի 6-ին ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ Ռյազանովը հոսպիտալացվել Է ինֆարկտից հետո: Ռեժիսորի հարազատները հերքել են այդ տեղեկատվությունը, նշելով, որ խոսքը վերաբերում Է վերականգնողական բուժմանը:
Էլդար Ռյազանովը խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր Է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող եւ պրոդյուսեր: Նրան լայն ճանաչում են բերել «Կառնավալային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», «Կայարան երկուսի համար» ֆիլմերը: