Ռոբերտ դե Նիրոյին երիտասարդացնելու են մաֆիայի մասին նոր ֆիլմում նկարահանելու համար
CultureՄարտին Սքորսեզեի «Իռլանդացին» նոր ֆիլմի համար Ռոբերտ դե Նիրոյին երիտասարդացնելու են այն տեխնոլոգիայի օգնությամբ, որն օգտագործվել Է «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմությունը» ֆիլմում, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Digital Spy-ին:
«Մենք այժմ Մարտիի (Սքորսեզե) հետ աշխատում ենք «Իռլանդացին» ֆիլմի վրա: Այնտեղ ժամանակի առումով ավելի վաղ շրջանի դրվագներ կան, որոնց համար մենք իմ արտաքնի հետ կապված փորձեր ենք անում «Բենջամին Բաթոնի» օրինակով: Ընդ որում՝ դա վերաբերում Է ոչ միայն ինձ, այլեւ մյուս դերասաններին»,-պատմել Է դե Նիրոն:
Դերասանի խոսքով՝ ֆիլմի նկարահանումները պետք Է սկսվեն մինչեւ 2015 թվականի վերջը: «Իռլանդացին» հիմնված Է «Չառլզ Բրենդտի «Ես լսել եմ՝ դուք ներկում եք տունը» գրքի վրա, որը նվիրված Է մաֆիայի քիլլեր Ֆրենկ Շիրանին, ինչպես նաեւ կոռումպացված արհմիութենական բոսի օգտին աշխատող Ջիմի Հոֆֆին:
Բացի դե Նիրոյից, ֆիլմում կհայտնվեն Ալ Պաչինոն, Ջո Փեշին եւ Բոբի Քանավալեն: Դա կլինի Սքորսեզեի իններորդ լիամետրաժ կինոնկարը դե Նիրոյի մասնակցությամբ. նրանք միասին ստեղծել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Կազինո»-ն եւ «Փառահեղ տղաները»:
Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի հանելուկային պատմություն»-ը Էկրան Է բարձրացել 2008 թվականին: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքի այդ Էկրանավորման մեջ Բրեդ Փիթի հերոսը ծերունի Է ծնվում, իսկ մեծանալով՝ աստիճանաբար երիտասարդանում Է: Սյուժեն մարմնավորելու համար Ֆինչերը օգտագործել Է հատուկ Էֆեկտների՝ այդ ժամանակի առաջատար տեխնոլոգիաները: