«Լիահույս եմ, որ մեր ապագա համագործակցությունը կլինի բարձր մակարդակում». Արսեն Բաբայան
BlogԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության նորանշանակ պետ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի ընկերներ, գործընկերներ ու հարազատներ, ինչպես արդեն գիտեք երեկ նշանակվել եմ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ։ Այսօր առաջին լիարժեք աշխատանքային օրս էր նոր աշխատավայրում, որն անցավ չափազանց ծանրաբեռնված ռեժիմում։ Այդ ընթացքում ստացել եմ ձեր շնորհավորանքները, որոնք ինձ համար չափազանց պարտավորեցնող և խիստ հաճելի էին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիցդ։ Ներեցեք, որ չեմ կարողանա անհատական հայտնել շնորհակալություն։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ պարոն Մկրտումյանին, ում հետ աշխատեցի շուրջ 2 տարի 7 ամիս։ Այդ ժամանակահատվածն իմ կյանքում դասվեց ամենակարևորների շարքին։
Շնորհակալ եմ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության աշխատակիցներին։ Մարդիկ, որոնք այս ընթացքում եղան իմ ուժն ու հաջողությունների երաշխիքը։
Շնորհակալ եմ իրավական ոլորտը լուսաբանող լրագրող գործընկերներիս։ Ձեզ հետ աշխատելն ինձ համար չափազանց օգտակար և հաճելի էր։ Ձեզանից շատերի հետ դեռ կշարունակենք աշխատել։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովում ներկայումս ղեկավարածս վարչության աշխատակիցներին, որոնք իրենց ջերմ ընտանիքում ինձ ընդունեցին նույն ջերմությամբ։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին, ում շնորհիվ մեր վարչությունում ինձ բաժին է ընկել լավ «ժառսնգություն»՝ բոլոր առումներով։
ԱԺ գործունեությունը լուսաբանող սիրելի գործընկերներ, լիահույս եմ, որ մեր ապագա համագործակցությունը կլինի բարձր մակարդակում, ինչի համար չեմ խնայի ջանք ու եռանդ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ