Ամենահայտնի քաղաքական սեքս սկանդալները (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Մեր օրերում քաղաքական սեքս սկանդալները կարող են բերել քաղաքական գործչի վարկանիշի կորստի եւ պաշտոնազրկման, հետեւաբար դրանք հաճախ օգտագործվում են իշխանության հասնելու համար։
Հատկանշական է, որ երբ պաշտոնյաները որոշում են դավաճանել իրեն կնոջը, այդպիսով վտանգում են ոչ միայն իրենց ընտանեկան հարաբերությունները, այլ նաեւ մեծացնում պաշտոնից զրկվելու եւ հանրապետության մակարդակով խայտառակվելու հավանականությունը։
Wnews.am-ը ներկայացնում է 5 ամենահայտնի քաղաքական սեքս-սկանադալները։
Դոնժուանի կրքերը

Բոլորը կհիշեն 22-տարվա վաղեմության սեքս սկանդալը, որի էպիկենտրոնում ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնն ու պրակտիկանտուհի Մոնիկա Լեւինսկին էին։ Այս սկանդալի արդյունքում նախագահը կարող էր զրկվել իր պաշտոնից։
Երկար ժամանակ Մոնիկա Լեւինսկին աշխարհի ամենահայտնի եւ քննարկվող կինն էր։
Նկատենք, որ սկանդալն աղջկան նաեւ որոշակի դիվիդենտներ բերեց. նրա անունով պայուսակների նոր հավաքածու ստեղծվեց, ինչ-որ դիետա մշակվեց, բացի այդ նրան առաջարկեցին հաղորդավարուհու աշխատանք։
Վերհիշենք ամենասկզբից. Ընտանեկան կապերի շնորհիվ Մոնիկան 1995 թվականին որպես պրակտիկանտ ուղարկվեց նախագահի նստավայր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 1995թ. նոյեմբերից մինչեւ 1997թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում 49-ամյա Բիլ Քլինթոնն ու 25-ամյա Մոնիկա Լեւինսկին սեռական կապ են ունեցել ինը անգամ։
Որպես ապացույց բերվում էր Մոնիկայի հեռախոսային խոսակցության ձայնագրությունն իր ընկերուհու հետ, որում նա մանրամասներ էր պատմում իր եւ նախագահի հարաբերություններից։
Սկզբում Լեւինսկին եւ Քլինթոնը հերքում էին կապի մասին լուրերը։ Հետագայում նրանք ստիպված եղան խոստովանել, քանի որ ապացույցներն ակնհայտ էին. Լեւինսկու կապույտ զգեստի վրա հայտնաբերվել էին նախագահի սպերմատոզոիդների հետքերը։ Դա էլ հիմք հանդիսացավ, որ Քլինթոնին մեղադրեն ստի մեջ եւ քննարկեն նրա իմպիչմենտի հարցը։ Մոնիկան, օգտվելով իրավիճակից, բազմաթիվ հարցազրույցներ էր տալիս, որոնցում պատմում էր Քլինթոնի հանդեպ տածած զգացմունքների մասին, իսկ հետագայում նաեւ ինքնակենսագրական գիրք գրեց, որի շնորհիվ միլիոնավոր դոլարներ վաստակեց։
FOR SUNDAY
Official White House photo taken Nov. 17, 1995 from page 3179 of Independent Counsel Kenneth Starr’s report on President Clinton, showing President Clinton and Monica Lewinsky at the White House. Congress laid before a wary nation Monday the raw footage of the presidsent’s grand jury testimony and 3,183 pages of evidence chronicling his relationship with Monica Lewinsky in explicit detail. (AP Photo/OIC)
Քլինթոնի վարկանիշը սկանդալից հետո, որքան էլ զարմանալի թվա, բարձրացավ։ Բնակչության 73 տոկոսն աջակցում էր իր նախագահին։
Բացի ժողովրդից, Քլինթոնին աջակցում էր նաեւ նրա կին Հիլարին։

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամենեւին էլ չի թաքցնում իր տասնամյա ապօրինի որդի Նիկոլային։ Ավելին, երիտասարդ տարիքից նա իր որդուն պատրաստում է նախագահության, քանի որ հավատում է, որ նախագահ ոչ թե դառնում, այլ ծնվում են։
Բոլոր հանդիպումներին նա իր հետ տանում է հենց որդուն։
«Կյանքս այդպես դասավորվեց, ես հաճախ եմ ասում, որ շատերն իրենց կանանց են քարշ տալիս բոլոր այցերին, ոմանք շներին են բերում քննարկումներին, չէ որ ոչ ոքին չեն քննադատում»,- իր դիրքորոշումն այսպես է բացատրում Լուկաշենկոն։
Հետաքրքիր է, որ Լուկաշենկոն իր որդու մոր մասին ոչինչ չի խոսում։ Իսկ հարցին, թե ումից է երեխան, նախագահին սովորեցրել է պատասխանել Վլադիմիր Պուտինը. «Աստծուց»…
Ըստ լուրերի, Նիկոլայի մայրը բժշկուհի Իրինա Աբելսկայան է։ Իր պաշտոնական կնոջ հետ Լուկաշենկոն չի ապրում արդեն երեսուն տարի։ Իսկ իր մյուս որդիների հետ Լուկաշենկոն հույսեր չի կապում։
Շարունակությունը՝ այստեղ
