Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար անպատվաբեր է քննարկել ՀՊՃՀ ռեկտորի սեքս-սկանդալի հարցը։ Գրում է «Հրապարակ»-ը: Հիշեցնենք՝ խոսքն այն մասին է, որ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջն են կոտրել եւ նրա անձնական խոսակցությունները հրապարակել։ Դրանք, բացի ,էրոտիկե բնույթից, վիրավորական արտահայտություններ են պարունակել նախարար Աշոտյանի հասցեին։ Եվ լուրեր են շրջում, թե Թոքմաջյանին ազատելու են աշխատանքից։ Երեկ թերթի լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե ինչ է մտածում այս մասին կրթության եւ գիտության նախարարը, եւ ինչ ճակատագիր է սպասվում պոլիտեխնիկի ռեկտորին։ «Դու կարծում ես, որ ես պետք է իջնեմ քո հետ միասին էն մակարդակի, որ մեկնաբանեմ կիբեռհանցագործության մասին էդ․․․»,- նետել է ԿԳ նախարարը եւ շտապել ԱԺ դահլիճ։ Լրագրողի հարցին, թե արդյո՞ք կիբեռհանցագործություն է տեղի ունեցել, Աշոտյանն ասել է․ «Իմ հանդեպ որեւէ վիրավորանք երբեք անպատասխան չի մնացել»: Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: