Ցավոք, ստացվել է այնպես, որ Հայաստանում արտադրություն կազմակերպող ընկերություններին վերահսկողներն ու տարաբնույթ տույժ-տուգանք կիրառող կազմակերպությունները ավելի մեծաքանակ են, քան իրենք՝ արտադրողները: Իհարկե, երբեմն կիրառվող տույժերը օբյեկտիվ բնույթ են կրում, սակայն շատ հաճախ երկրի տնտեսության կարևորագույն այս օղակը հարձակումների է ենթարկվում կասկածելի ստուգումների, դրանց կասկածելի արդյունքների և նույնքան կասկածելի գործունեություն ծավալող կառույցների կողմից: Տառակերությունը երբեմն բերում է մի իրավիճակի, երբ մարդիկ ստիպված են լինում դադարեցնել իրենց արտադրությունը որոշակի ժամանակահատվածով, ինչը բերում է հսկայական վնասների, հաճախ՝ ձեռնարկության փակման:
Ստուգող կազմակերպությունների, պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկման լաբորատորիաների և այլ կառույցների թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ գործ ունենք հսկայական չկարգավորված դաշտի հետ, որը իր գործառույթներով հաճախ ոչ միայն չի նպաստում շուկայի կարգավորմանը, այլև, ընդհակառակը, խոչընդոտում է հայրենական արտադրողի և գործարար դաշտի զարգացմանը, հաճախ պատուհաս դառնում նրանց գլխին: Կասկածելի ուսումնասիրության արդյունքում գործարարները հսկայական վնասներ են կրում և պետական օղակների կամայականությունների արդյունքում կանգնում փակման վտանգի առջև: Մենք մտադիր ենք կանգնել արտադրողի կողքին և պատնեշ ստեղծել անբարեխիղճ ստուգողների և նրանց միջև:
Orer.am-ը կազմակերպեց առցանց և սոցիոլագիական հարցումներ՝ պարզելու համար, թե մեր արտադրողներն ու սպառողները պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկման լաբորատորիաներից որոնց են վստահում: Մեյլինգի միջոցով բազմաթիվ արտադրող կազմակերպություններ ստացան հարցմանը մասնակցելու առաջարկ, իհարկե, գաղտնիության սկզբունքի պահպանությամբ: Զուգահեռաբար ընթանում էր հարցման առցանց տարբերակը: Ներկայացնում ենք հարցումների ամփոփ արդյունքները.
Պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկման ո՞ր լաբորատորիաներին եք վստահում
«Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ սանիտարահիգիենիկ ՓԼ (7%)
«Հանրապետական անասնաբուժական և հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ ՓԼ (3%)
ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոն» ՊՈԱԿ կենտրոնական անալիտիկ ՓԼ (42%)
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ սննդամթերքի ՓԼ (1%)
«Մավաս գրուպ» ՍՊԸ ՓԼ (1%)
«Նարեկ» ԲԸ ֆիզիկաքիմիական և մանրէաբանական հետազոտությունների ՓԼ (3%)
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ ՓԼ (5%)
«Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ ՓԼ (32%)
«Տոնուս-լես» ՍՊԸ «Էյ դի էյ լաբ» ՓԼ (6%)
Այնուհետև կդիմենք քվեարկության արդյունքում պարզված առաջատարներին՝ համագործակցության կոչով, որպեսզի մեր լրագրողական հետաքննությունների ընթացքում կասկածելի փորձարկման արդյունքները համեմատենք այն լաբորատորիաների հետազոտության արդյունքների հետ, ում վստահում են հենց իրենք՝ գործարարները: