Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել Շիրակի մարզի գերակայությունները քննարկելու նպատակով

Society

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբումՆախագահ Սերժ Սարգսյանը նշել է. 

«Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Ձեր զեկույցում, պարո՛ն մարզպետ, խնդրում եմ առավել հանգամանորեն անդրադառնալ այն համակարգային ծրագրերի իրականացման ընթացքին, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մարզի տնտեսության խոշոր ճյուղերի վրա: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում կցանկանայի տեսնել, թե ու՞ր ենք հասել Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքներում և ինչպիսի՞ ինտենսիվությամբ ու արդյունավետությամբ են իրականացվում արոտավայրերի ջրարբիացման աշխատանքները:

Հատկապես Գյումրիի մասով կցանկանայի տեղեկանալ այն աշխատանքի մասին, որ կատարվում է ներդրողների հետ: Վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք շատ արագ ճշտել բոլոր այն չօգտագործվող շինությունների, տարածքների ցանկը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ արտադրական շինություններ: Այսինքն` գույքագրել այդ ամբողջը, որովհետև ֆինանսների, ծրագրերի առկայության պայմաններում անթույլատրելի է այդպիսի շինությունների երկար փնտրտուքը, ինչը, բնական է, ավելի գրավիչ չի դարձնում ներդրողների համար, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ներդրումներ կատարեն:

Ինձ նաև հետաքրքրում է Գյումրիի ոչ կենտրոնական փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքը: Մենք պատրաստ ենք այդտեղ հավելյալ ջանքեր ներդնելու: Նույնը վերաբերում է նաև կառուցված բնակարանների ճակատագրին: Ուզում եմ հասկանալ՝ այդ մեծաքանակ բնակարաններն ամբողջովին բնակեցվա՞ծ են, թե՞ ոչ, մարդիկ արդեն այդ գույքի սեփականատե՞ր են, թե՞ ոչ, որովհետև դրանից բխում է նաև հաջորդ հանգամանքը. դրա արդյունքում քաղաքից հանվե՞լ են, վերացվե՞լ են արդեն օգտագործման համար ոչ պիտանի տնակները, ինչը մի կողմից հնարավորություն կտա նոր շինարարության, մյուս կողմից էլ արտաքին տեսքի վրա մեծ ազդեցություն կունենա:

Կրթության, առողջապահության, սպորտի բնագավառներում բոլոր ծրագրերին, իհարկե, ես մանրամասն ծանոթ եմ, բայց այստեղ էլ երկու հանգամանք կցանկանայի շեշտել: Նախ՝ ինչպե՞ս է գործում հիվանդանոցը, և երկրորդ՝ ինչ նոր հնարավորություններ կարող ենք ստեղծել Շիրակի մարզիկների համար, որովհետև նրանց արդյունքները լավն են, փայլուն են, և մենք պարտավոր ենք բարելավելու նաև նրանց պայմանները:

Խնդրում եմ խոսեք նաև այն ծրագրերի, նախաձեռնությունների և խնդիրների մասին, որոնք այսօր ձեզ անհանգստացնում են»:

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Շիրակի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզպետի հետ աջակցման գործուն միջոցներ ձեռնարկել մարզի գործարար միջավայրի զարգացման նպատակով «ԱրմՍվիսԲանկի» ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար՝ ակտիվորեն ներգրավվելով Բանկի ֆինանսական օժանդակության մեխանիզմով նախատեսված մարզային գործարար ծրագրերի մշակման ու Բանկին դրանց ներկայացման գործընթացում՝ համապատասխան ընկերությունների կարողությու նների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման, արտահանման խրախուսման հստակ ու կանխատեսելի առաջնահերթություններից ելնելով, միաժամանակ, քննարկել ֆինանսական օժանդակության այլ գործիքների կիրառման հնարավորությունը՝ վերոնշյալ եղանակով ընտրված գործարար ծրագրերի առաջմղման նպատակով:

Շիրակի մարզպետին հանձնարարվել է իրականացնել նշված գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է Գյումրիում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, «Թումո» կենտրոնի ընդլայնման և, միաժամանակ, պատմամշակութային հուշարձան հանդիսացող Գյումրիի նախկին ժողովրդական տան շենքի վերականգնման կարևորությունից ելնելով՝ միջոցներ ձեռնարկել «Սիմոնյան» հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ նախատեսված Գյումրիի կրթամշակութային «Թումո» նոր կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու և դրանից բխող իրավապայմանագրային գործընթացները շուտափույթ իրականացնելու ուղղությամբ:

Շիրակի մարզպետին հանձնարարվել է՝ Գյումրիի քաղաքապետին առաջարկել բացառել Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում տեղակայված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նախկին ժողովրդական տան շենքի հարևանությամբ գտնվող զբոսայգու տարածքներում կառուցապատման կամ ժամանակավոր շինությունների տեղադրման աշխատանքները՝ նշված տարածքների երկարաժամկետ պահպանության իրավական լուծումները համաձայնեցնելով «Սիմոնյան» հիմնադրամի հետ:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլին հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծում տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել մինչև տարեվերջ Գյումրի քաղաքում բնակարանների գնման վկայագրերի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքներին համապատասխան վկայագրերի հատկացման և Ախուրյան համայնքում կիսակառույց շենքերի շինարարության վերսկսման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ.-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների Ö ‡ նրանց մարզադահլիճների, ինչպես նաև նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին:

Մարզի համայնքների գազաֆիկացման ցանցի ընդլայնման, բարձր լեռնային համայնքների հնարավոր բաժանորդների պահանջարկի բավարարման նպատակով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ Շիրակի մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել մարզի գազաֆիկացման պահանջարկ ունեցող համայնքներում անհրաժեշտ ներդրումների ծավալները՝ հնարավոր բաժանորդների հստակ թվաքանակներից ելնելով համապատասխան տեխնիկատնտեսական արդյունավետության հաշվարկները ներկայացնելով ՀՀ կառավարություն և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ՝ ներդրումային առաջնահերթությու ններում հաշվի առնելու նկատառումով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզի անասնաբուծական մթերքի վերամշակման շղթայի կատարելագործման և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Շիրակի մարզում ժամանակակից սպանդանոցների կառուցմանը համակողմանի աջակցության տրամադրման հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Բնական աղետներից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների պաշտպանության մեխանիզմների շարունակական բարելավման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել ՀՀ Շիրակի մարզում հակակարկտային համակարգերի ներազդման գոտու ընդլայնման և կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական աղբյուրների վերաբերյալ գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live