Բակո Սահակյանը Ճարտարի բնակիչների հետ քննարկել է համայնքային խնդիրները
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: