Հայաստանի վարչապետի էլեգանտ խոսնակը. Գոհար Պողոսյան. ֆոտո
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ն այսուհետ ներկայացնելու է հայ էլեգանտ ու գեղեցիկ կանանց։
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին, ով միշտ ոճային է ու կանացի։
Կենսագրական տվյալներ
Գոհար Պողոսյանը ծնվել է 1965թ. ապրիլի 12-ին Երևանում։
Կրթություն
1982-1987 թթ. – Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1989-1990թթ.- «Գիտելիք» հրատարակչություն՝ խմբագիր
1990-1993թթ.-ՀՀ Գերագույն խորհուրդ՝ հրատարակչական բաժնի խմբագիր
1993-1994թթ.-ՀՀ հարկային պետական տեսչություն՝ Ինֆորմացիայի մշակման բաժնի առաջատար մանագետ
1994-1998թթ.-ՀՀ ԱԳՆ Սփյուռքի վարչություն՝ կցորդ, Հասարակայնության հետ կապերի վարչություն՝ երրորդ քարտուղար
1998-2012թթ.-ՀՀ Ազգային ժողով՝ փորձագետ, Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն՝ բաժնի վարիչ, պետի տեղակալ, պետ
2012-2013թթ.-ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար
2013-2014թթ.-ՀՀ ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
2014թ. սեպտեմբերի 8-ից՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Այլ տվյալներ
Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ, Հայաստանի ժուռնալիստների միության իրավական թեմաներով գրող լրագրողների վեցամսյա դասընթացներ: Մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարության առաջնորդների միջազգային այցելուներ ծրագրին, եղել է «Tacis»-ի «Աջակցություն ՀՀ ԱԺ-ին» ծրագրի հանրային կապերի մշտական հանձնաժողովի անդամ: Վերապատրաստում է անցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Երևանի պետական համալսարանում: Պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Շրջանառվող լուրերի համաձայն, Գոհար Պողոսյանի ամուսինը գործարար է, ով զբաղվում է կոնյակի արտադրությամբ։
Գոհար Պողոսյանն ամուսնու ու թոռնուհու հետ
Լուսանկարում Գոհար Պողոսյանի ամուսինն է թոռնուհու հետ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





