«Յուքոմ»-ի բաժանորդները թվային հեռարձակմամբ պայմանավորված հավելյալ սարքեր տեղադրելու անհրաժեշտություն չեն ունենա
SocietyԱնալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը հանրապետությունում մտնում է ավարտական փուլ: Այս կապակցությամբ վերջերս շատ հաճախ է հնչում հարցը՝ ինչպես պետք է քաղաքացիներն իրենց բնակարաններում ապահովեն թվային հեռուստատեսություն: Հայաստանում հեռարձակվող հեռուստաալիքները թվային տարբերակով հասանելի կլինեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ունեն նոր սերնդի հեռուստացույցներ, հ ին հեռուստացույցների դեպքում քաղաքացիները պետք է ձեռք բերեն կցորդ սարքավորումներ, որպեսզի կարողանան օգտվել եթերից:
Սակայն այս խնդիրը չի վերաբերում «Յուքոմ» ընկերության բաժանորդներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Յուքոմ»-ն արդեն տարիներ շարունակ իր բաժանորդներին տրամադրում է թվային հեռուստատեսություն: Այս ընկերության բաժանորդները վաղուց արդեն դիտում են բարձրօրակ IP հեռուստատեսություն, որը հասնում է իրենց բնակարաններ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Այսինքն, «Յուքոմ»-ի հեռուստատեսությունից օգտվող բոլոր բաժանորդների համար հավելյա լ սարքեր տեղադրելու որևէ անհրաժեշտություն չի առաջանում:
Այսպիսով, U!TV կամ Tpiple Play փաթեթների բաժանորդները կարող են վայելել որակյալ հեռուստատեսություն և չանհանգստանալ նոր սերնդի հեռուստացույց կամ թվայնացնող սարք գնելու համար: