Շարմազանովը Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքում դրական առաջընթաց է նկատում
SocietyՀանրային հեռուստառադիոընկերությունը բոլոր ոլորտներում գրանցել է դրական առաջընթաց: Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում իր ելույթում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հարցը, որը մենք հիմա քննարկում ենք, շատ կարևոր է, որովհետև մեզ համար կարևոր է, որ Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներում արտացոլվեÕ ¶ մեր հանրության պահանջները: Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ մենք պետք է ամեն ինչ դիտարկենք համեմատության մեջ: Եվ եթե մենք Հանրային հեռուստառադիոընկերության տարբեր տարիների աշխատանքը դիտարկենք համեմատության մեջ, կտեսնենք, որ գրանցվել է դրական առաջընթաց բոլոր ուղղություններով: Բավարա՞ր է այդ առաջընթացը, համապատասխանո՞ւմ է մեր պահանջներին, թե ո՞չ, դա այլ հարց է: Իհարկե, մեր պահանջներն ավելի շատ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն առաջին հերթին իր գոհունակությունը հայտնեց Հանրային ռադիոյի աշխատանքից: «Հանրային ռադիոյի թե մշակութային, թե կրթական, թե լրատվական ծրագրերը բավականին բաց են, հրապարակային են, բազմաբովանդակ են, ապահովված է բազմակարծությունը: Եվ եթե տարիներ առաջ Հանրային ռադիոն չէր կարողանում մասնավոր ռադիոընկերությունների հետ մրցակցության մեջ մտնել, ապա գոնե մեր լսարանի մի լուրջ զանգված հիմա Հանրային ռադիո է լսում: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Համրային ռադիոյի ստեղծագործական խմբին՝ լավ աշխատանքի համար»,- ասաց Շարմա զանովը:
Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության աշխատանքին՝ ԱԺ փոխնախագահը կարևորեց այն հանգամանքը, որ հեռուստաընկերության լրատվական ծրագրերում ապահովվում է բազմակարծությունը: «Միգուցե, ավելի մանրակրկիտ աշխատելու տեղ կա, սակայն համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե բազմակարծություն չի ապահովվում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը պետք է նախևառաջ ունենա կրթական գործառույթ: «Ոչ միայն դպրոցը, ոչ միայն հասարակությունը, ոչ միայն եկեղեցին, այլ նաև Հանրային հեռուստաընկերությունը պետք է ցույց տա բոլորին, թե ինչպիսի քաղաքացի մենք պետք է ունենանք: Եվ իմ երեխան, ով 7 տարեկան է, պետք է ձգտի նմանվել այն հերոսին, ում ներկայացնում է Հանրային հեռուստաընկերությունը: Եվ այստեղ ես պետք է նշեմ այն դրական հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերությունը վերջին 1-2 տարիներին չի սկսել ռեյտինգային վազքարշավ: Կարծում եմ, շատ լավ է, որ Հ անրայինը գիտակցում է, թե պետք չէ ռեյտինգի հետևից ընկնել, որովհետև այդ դեպքում ամենառեյտինգայինը կլինեն անճաշակ կլկլոցները կամ էրոտիկ հաղորդումները: Միգուցե, Կոմիտասը ամենավարկանիշայինը չէ, սակայն Կոմիտաս պետք է հնչի ու շատ լավ է, որ հնչում է»,- ընդգծեց Շարմազանովը՝ իր գոհունակությունը հայտնելով Հանրային հեռուստաընկերության մի շարք կրթական և մշակութային հաղորդումներից:
ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ նկատեց Հանրային հեռուստաընկերության եթերում հոգևոր հաղորդումներ ցույց տալու անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ մասնավոր հեռուստաընկերությունները գումարներ են հայթհայթում և իրենց հաղորդումներում ներկայացնում են Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը: «Սա մեզ համար շատ կարևոր է: Մենք աշխարհում ուր գնում ենք, ասում ենք, որ առաջին քրիստոնյա պետությունն ենք: Բայց դա մենակ ասելով չպետք է լինի: Մենք պետք է ներկայացնենք այդ արժեքը: Դրա համար ես առաջարկում եմ Մայր Աթոռի օժանդակությամբ Հանրային հեռուստաընկեր ության եթերում հոգևոր հաղորդումներ ներկայացնել և կրթել մեր սերնդին: Ես կարծում եմ, որ այստեղ Հանրայինն անելիք ունի»,- շեշտեց Շարմազանովը:
Եզրափակեօլով ելույթը՝ ԱԺ փոխնախագահը համաձայնեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է լուսաբանի միջազգային կարևոր հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքը, որտեղ ադրբեջանական պատվիրակության հետ դիվանագիտական հարթակում քարոզչական պատերազմ է ընթանում: Նրա խոսքով՝ եթե կարիք կա, կարելի է բյուջեի քննարկումների ժամանակ հատուկ գումարներ հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը՝ միջազգային հարթակներում հայկական պատվիրակությունների աշխատանքներն օպերատիվորեն լուսաբանելու համար: