Բենզինի գինը 2014թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 8.5 տոկոսով, դիզելային վառելիքինը` 7.6 տոկոսով
EconomicsԱյս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները Հայաստանում մնացել են անփոփոխ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. սեպտեմբերին 2014թ. սեպտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են, համապատասխանաբար, 8. 5 տոկոսով և 7.6 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ, համապատասխանաբար, 7.3 տոկոսով և 8.9 տոկոսով: