«Հրապարակ». «Աշխատել» դրսի կառույցների հետ և «փող կպցնել»
Կառավարությունում շարունակվում են բյուջեի նախագծի քննարկումները, գերատեսչությունները գրավոր առաջարկություններ են ներկայացրել, դրանք են քննարկվում: Գրում է «Հրապարակ»-ը:
Կառավարության թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ գերատեսչություններն ասես մրցման են դուրս եկել, թե ով ավելի ճոխ պահանջներ կներկայացնի՝ նոր մեքենաներ, նոր վերանորոգումներ, սարքավորումներ և այլն: Կատակում են, որ անգամ Հովիկ Աբրահամյանը չի դիմացել այդ պահանջների հեղեղին և խորհուրդ է տվել նման հարցերը լուծելու համար «աշխատել» դրսի կառույցների հետ և «փող կպցնել»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: