«Ժողովուրդ». «Սյունիքում սկսել էին թելադրող դառնալ ԲՀԿ-ականները. թե ինչու Վահե Հակոբյանը հեռացավ մարզպետի պաշտոնից»
Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝սուբյեկտիվ գործոններով պայմանավորված: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Թերթին տեղեկություններ են հասել, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է և այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է. նշանակելով Լիսկային, գնա՞լ ՀՀԿ-ի դիրքերն ամրապնդելու և միաժամանակ վարկաբեկման ճանապարհով, թե՞ «կրկին փորձել» այլ թեկնածուի՝ անորոշ հեռանկարով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: