Թբիլիսիում առաջին անգամ կանցկացվի «Մետաքսի ճանապարհի համաժողովը»
SocietyՎրաստանի վարչապետի հովանու ներքո հոկտեմբերի 15-16-ին Թբիլիսիում առաջին անգամ կանցկացվի «Մետաքսի ճանապարհի համաժողովը»: Ընդգրկուն միջազգային միջոցառման կազմակերպիչը Վրաստանի կառավարությունն Է, համակազմակերպիչը՝ Չինաստանի կառավարությունը՝ Զարգացման ասիական բանկի աջակցությամբ, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Սպասվում Է, որ համաժողովին կմասնակցեն 30 երկրների, ներառյալ Չինաստանի, ԱՄՆ-ի, Հայաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Իտալիայի, Չեխիայի ներկայացուցիչներ: Նրանց թվում կլինեն փոխվարչապետներ ու նախարարներ, ինչպես նաեւ միջազգային, ֆինանսական ու դոնորական քսան կազմակերպությունների ղեկավար անձինք: Միջոցառմանը կմասնակցեն տարբեր երկրների բիիզնես հատվածի ներկայացուցիչներ: Ընդամենը համաժողովին մասնակցելու համար Թբիլիսի կժամանեն 700-ից ավելի հյուրեր:
Նախատեսվում Է, որ համաժողովը հռչակագիր կընդունի համագործակցության վերաբերյալ:
Համաժողովի շրջանակներում քննարկվելիք թեմաների թվում են՝ Մետաքսի ճանապարհի նոր հնարավորությունները առեւտրատնտեսական համագործակցության բարելավման համար, տրանսպորտը եւ ենթակառուցվածքը, աջակցությունն առեւտրին Մետաքսի ճանապարհի երկարությամբ, Էներգետիկայի Մետաքսի ճանապարհը. խողովակաշարեր եւ ԷլեկտրաԷներգիայի առեւտուրն առանց սահմանների:
Համաժողովին զուգահեռ տեղի կունենան տարբեր միջոցառումներ, ներառյալ թեմատիկ շնորհանդեսներ, ընկերությունների ներկայացուցիչների հանդիպումներ եւ այլն: