Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Թունիսի քաղաքական կազմակերպությանը
Society2015 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է «Թունիսի ազգային երկխոսության քառյակ» կազմակերպությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, հոկտեմբերի 9-ին Օսլոյում հայտարարել Է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Կասի Կուլման Ֆիվեն: «2011 թվականի Հասմիկի հեղափոխությունից հետո Թունիսում պլյուրալիստական ժողովրդավարության ստեղծման գործում վճռորոշ ավանդ ներդնելու համար»,-ասված Է մամուլի տեղեկագրում:
«Քառյակն» ստեղծվել Է 2013 թվականին, երբ «դեմոկրատացման գործընթացները կործանման սպառնալիքի տակ Էին հայտնվել քաղաքական սպանությունների եւ քաղաքացիական ելույթների ալիքի հետեւանքով»,-նշել են կոմիտեում:
Մամուլի տեղեկագրի համաձայն՝ «Քառյակը» ներառում Է Թունիսի քաղաքացիական հասարակության չորս հանգուցային կազմակերպություն: Նրա գործունեության շնորհիվ երկխոսությունը հնարավոր դարձավ Թունիսի քաղաքացիների, քաղաքական կուսակցությունների եւ իշխանությունների միջեւ, արձանագրել են Նոբելյան կոմիտեում:
«Լիամասշտաբ ազգային երկխոսության շնորհիվ «Քառյակը» կարողացավ կանգնեցնել բռնության ալիքը Թունիսում, եւ նրա դերը համանման Է խաղաղության կոնգրեսների գործառույթներին, որոնց մասին Ալֆրեդ Նոբելը գրել Է իր կտակում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելի կամքի համաձայն՝ խաղաղության ամրապնդման գործում վաստակի համար մրցանակը դարձել Է նրա կողմից ավելի քան հարյուր տարի առաջ կտակված հինգ պարգեւներից միակը, որը շնորհվում եւ հանձնվում Է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում:
Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը միշտ տեղի Է ունենում նույն օրը՝ դեկտեմբերի 10-ին՝ պարգեւների հիմնադրի մահվան օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: