ՀՀ բյուջեն կազմում ենք ելնելով իրատեսական և աշխարհում առկա իրողություններից. Գագիկ Մինասյան
SocietyՀայաստանի Հանրապետության 2016 թվականի բյուջեով նախատեսված է 2-2,5 տոկոս տնտեսական աճ:
«Գնաճի ցուցանիշը մենք շարունակում ենք պահել 4 պլյուս-մինուս 1,5 տոկոսի սահմաններում, իսկ բյուջեի պակասորդը նախատեսվում է մինչև 3,5 տոկոսի միջակայքում, իսկ մեր բյուջեի մուտքերը ավելանալու են մոտ 70 միլիարդ դրամով: Մենք ՀՀ բյուջեն կազմում ենք ելնելով իրատեսական և աշխարհում առկա իրողություններից»,-Արմենպրես-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հոկտեմբերի 9-ին կայացած հանդիպմանը հայտնեց Ազգային ժողովիֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նկատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, ազդում են նաև մեր տնտեսության վրա: «Համաշխարհային բանկի կանխատեսմամբ ՌԴ-ում տնտեսական աճը կանխատեսվում է 0,2-0,7 տոկոսի շրջանակներում: Ռուսաստանում առկա են ապրանքների իրացման դժվարություններ, ինչն ազդում է նաև մեր արտահանողների վրա, իսկ դա մեղմելու համար մենք արտահանման հետ կապված որոշակի արտոնություններ տրամադրեցինք բիզնես ոլորտի ներկայացուցիչներին»,-ընդգծեց Մինասյանը` հավելելով, որ ՀՀ բյուջեն շարունակելու է ունենալ սոցիալական ուղղվածություն, որում մեծ ուշադրություն է դարձվելու երկրի պաշտպանական բնագավառին: