Պաշտոնապես ուզում եմ ասել, որ ես և Նազենին երբեք միմյանց հետ կոնֆլիկտ չենք ունեցել. Քրիստինե Պեպելյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
Օրերս երգչուհի Քրիստինե Պեպելյանըn իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի լուսանկարների շարքն ու հետեւյալ գրառումն արել՝ «Մեր հեռուստաէկրանի ամենահմայիչ, ամենագրագետ, ամենատաղանդավոր հայուհին!!!», ինչը շատերի համար կարծես թե անսպասելի էր, քանի որ սոցկայքերում երգչուհու նման նկատառումը բավականին մեծ քննարկումների առիթ դարձավ: Այս քննարկումների ընցաքում երկար սպասեցնել չտվեց նաեւ Նազենի Հովհաննիսյանի պատասխանը՝ «Անչափ շոյված եմ քո բարի ու ջերմ գնահատականի համար։ Չգիտեմ,թե կոնկրետ ինչն էր ինձ համար այսքան հաճելի քո պոռթկման պատճառը, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճելի էր։ Քեզ պինդ պաչում եմ, ու մաղթում ամենայն լավն ու բարին քո բռնած յուրաքանչյուր գործի մեջ։
Հ.Գ. Մեկնաբանությունները լրիվ չեմ հասցնի կարդալ, դրականների համար ի սկզբանե շնորհակալ եմ, մասնագիտորեն ինձ վատ գնահատական տվողներին էլ Էլի շնորհակալ եմ, դա էլ է ուշադրություն, բայց մեկընդմիշտ խնդրում եմ «արհեստական» ու նսեմ գրառումներով չփչացնել ոչ Քրիստինեի էջը, ոչ նրա գրածին այլ աստառ տալ, ոչ էլ «չեղած» տեղից կոնֆլիկտ ստեղծել։ Իսկապես ծիծաղելի է արդեն: Ես երբեք չեմ թույլ տվել, որ Որևէ մեկը ծուռ խոսք ասի ինձ համար թանկ մարդկանց մասին։ Ոչ վիրտուալ, ոչ էլ իրական կյանքում։ Քրիստ ջան պինդ պաչում եմ», ինչը ավելի թեժացրեց արդեն մեծ ալիք բարձրածրած խոսակցությունները:|
Շարունակությունը՝ այստեղ