Լեոնարդո Դի Կապրիոն ամուսնանում է. ԶԼՄ-ներ
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
40-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է 24-ամյա մոդել Քելլի Ռորբախի հետ և շուտով պատրաստվում է օրինականացնել նրա հետ հարաբերությունները:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լեոնարդոն Քելլիին առաջարկություն է արել սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքի ռեստորաններից մեկում ընթրելու ժամանակ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դա նույնիսկ ծրագրված չէր: Նրանք զրուցում էին և գինի խմում, իսկ հետո Լեոն հանկարծ կանգ առավ, նայեց նրան և ասաց, որ ցանկանում է նրա հետ անցկացնել մնացած ողջ կյանքը: Քելլին շոկի մեջ էր, բայց Լեոն նրան վստահեցրեց, որ լուրջ է խոսում: Եվ այդ ժամանակ նա համաձայնվեց, և ամեն ինչ ավարտվեց համբույրով: