«Աստղային պատերազմների» նոր դրվագի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում
Culture«Աստղային պատերազմներ» կինոսագայի յոթերորդ դրվագի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 14-ին Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով Hollywood Reporter-ին:
«Աստղային պատերազմներ: Դրվագ VII. Ուժերի արթնացում» կինոպատումի յոթերորդ մասի գործողությունը կծավալվի վեցերորդ մասի իրադարձություններից 30 տարի անց: Սյուժեի կենտրոնում կլինեն ինչպես օրիգինալ եռերգության գործող անձինք՝ Լուք Սքայոուքերը, արքայադուստր Լեյան եւ Հան Սոլոն, այնպես Էլ նոր հերոսներ: Ժապավենի ռեժիսորը Ջեյ Ջեյ Աբրամսն Է, որը «Ողջ մնալ» սերիալի ստեղծողներից մեկն Է եւ «Աստղային ճանապարհ»-ի վերջին ֆիլմերի բեմադրիչը:
Ֆիլմում նկարահանվել են ինչպես սագայի նախորդ մասերից երկրպագուներին ծանոթ դերասաններ (Հարիսոն Ֆորդը, Քերի Ֆիշերը, Մարկ Հեմիլը, Էնթոնի Դենիելսը, Փիթեր Մեյհյուն), այնպես Էլ նոր դեմքեր (Ջոն Բոյեգան, Դեյզի Ռիդլին, Օսկար Իսահակը, Դոմնալ Գլիսոնը, Լյուփիթա Նիոնգոն):
Guardian հրատարակության տվյալներով՝ Բելգիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Դանիայում, Շվեդիայում «Ուժերի արթնացումը» կինոթատրոնների Էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 16-ին, Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքսիկայում եւ Մեծ Բրիտանիայում՝ դեկտեմբերի 17-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: