«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 1 մլն 650 հազար դոլարի առքուվաճառք
Economics«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 9-ին կատարվել է 1 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 474.75 դրամ միջին փոխարժեքով:
ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 475.00 դրամ, իսկ պահանջարկը` 474. 75 դրամ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:
Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ, իսկ հոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին գործարք չի կատարվել: