Ամերիկուհին հուզիչ լուսանկար է հրապարակել` ցույց տալով, թե որքան ներարկումների է ենթարկվել դստերը լույս աշխարհ բերելու համար
LifestyleԿանայք, ովքեր որոշում են երեխա ունենալ արտամարմնական բեղմնավորման ճանապարհով, բազմաթիվ դժվարություններ են հաղթահարում երեխային լույս աշխարհ բերելու համար:
Daily Mail-ը լուսանկար է հրապարակել, որում պատկերված երեխան շրջապատված է բազմաթիվ ներարկիչներից պատրաստված «սրտով»: Երբեմն կանայք ստիպված են հարյուրավոր ներարկումների գնալ այս տեսակ բեղմնավորման հաջող ընթացքն ապահովելու համար:
![]()
Ահա, թե ինչն է ստիպել նորաթուխ ամերիկուհի մայրիկին նման լուսանկար հրապարակել, որում պատկերված է իր նորածին դստրիկը: Իսկ ներարկիչների քանակը ցույց է տալիս, թե որքան շատ է նա ցանկացել երեխա ունենալ և անհամբեր սպասել դստեր աշխարհ գալուն:
Աղբյուր` Tert.am