Վահե Թիլբյանի խնդրանք-առաջարկը Սիրուշոյին
LifestyleBravo.am-ը գրում է.
“Եվրատեսիլ 2015”-ին Հայաստանը ներկայացրած “Genealogy’’-ից Վահե Թիլբյանը կրկին պապենական հայրենիքում է: Խմբում Աֆրիկա աշխարհամասը ներկայացրած երգիչը, որ թերեւս ամենազգացմունքայինն էր մասնակիցներից, անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ` պատմելով իր հետեվրատեսիլյան սինդրոմի, Հայաստան այցի մասին եւ ոչ միայն:
-Վահե, եվրատեսիլյան եռուզեռը քեզ համար ավարտվեց հենց Ավստրիայում, քանի որ մրցույթի ավարտից անմիջապես հետո մեկնեցիր Եթովպիա: Ինչպիսի՞ ն էր վերադարձդ:
-Անկեղծ կլինեմ` հեշտ չէր: Իրադարձությունների այդպիսի զարգացումներից հետո ապրածս շրջադարձը շոկային էր: Սովորել, որ ամեն քայլափոխին քեզ հետեւելու են ֆոտոխցիկներն ու տեսախցիկները, ու հետո գնալ տուն, որտեղ քեզ սպասում է քո իրականությունը` զերծ նման ուշադրությունից, իհարկե, բարդ էր:
-Գուցե առաջին հայտարարությունդ է այս թեմայով, բայց կարծում եմ` ֆեյսբուքյան ընկերներդ ու երկրպագուներդ քո գրառումներից ենթադրում էին, որ վերջին ամիսներին տրամադրության որոշակի տատանումներ էիր ունենում:
-Իհարկե: Չափազանց անկեղծ եմ ընկերներիս ու երկրպագուներիս հետ: Եթե ուրախ եմ ու ասես ողջ աշխարհն իմը լինի, նրանք պետք է իմանան այդ մասին, բայց եւ պետք է իմանան` երբ եմ տխուր կամ, օրինակ, ընկղմված դեպրեսիայի մեջ: Ինչ խոսք, դեպրեսիայի ախտորոշում միշտ ինքս եմ նշանակում, եւ ոչ բժիշկները:
Շարունակությունը` այստեղ:
