Առօրյա իրերի այլընտրանքային օգտագործման տարբերակներ (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մեր կենցաղում կան մի շարք իրեր, որոնց կիրառման այլընտրանքային մեթոդների մասին քչերը գիտեն։
lifehacker.ru կայքը ներկայացնում է մի քանի իրերի ոչ ստանդարտ օգտագործման տարբերակներ, որոնք պետք կգան կենցաղային հոգսերը թեթևացնելու համար.
Քացախ

Այս հեղուկով կարելի է ախտահանել մթերքի կտրատման տախտակները, վերացնել գլխամաշկի թեփը, մաքրել քրոմից պատրաստված իրերը, գորգից հեռացնել մեզի հետքերը, զամշից վերացնել յուղի լաքաները։
Սննդի սոդա

Սոդան օգնում է վերացնել կոշիկի տհաճ հոտը, թարմ պահել թևատակերը` կանխելով տհաճ քրտնահոտը, հարթեցնել ու փափկեցնել ոտքերի կրունկների մաշկը, թեթևացնել մեղվի խայթոցի ցավը։
Թղթե մեծ անձեռոցիկներ

Դրանցով կարելի է փաթաթել հազարի թերթիկները` առավել թարմ պահելու համար։ Տոնածառի խաղալիքներն ապահով պահելու համար դրանք փաթաթեք այս անձեռոցիկների մեջ։ Թղթի գլանակն օգտագործեք ողնաշարի հետևում դնելու և հարմարավետության զգացողություն ստեղծելու համար։