Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը վերադառնում է եթեր
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շուրջ 7 տարվա դադարից հետո լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը հոկտեմբերի 11-ից կրկին եթերում կլինի: Life.panorama.am-ի հետ զրույցում Վիգեն Մնոյանը պատմեց, որ լռության պատճառը նախեւառաջ երկրից բացակայելու հետ էր կապված. «Դադարի հիմնական պատճառն այն էր, որ ես երկար ժամանակ գտնվում էի Մոսկվայում: Այնտեղ գտնվելու տարիներին հասցրել եմ ունենալ երեք ցուցահանդես՝ մեկը հայկական բնապատկերներով, մյուսը Մոսկվա քաղաքի լուսանկարներով, իսկ երրորդն էլ ռուս դերասանուհիների լուսանկարներով, որոնց հետ հետաքրքիր նախագծի շուրջ համագործակցեցինք»,- պատմեց լուսանկարիչը:
Վիգեն Մնոյանին կրկին Հայաստան են բերել ավելի շատ ընտանեկան հանգամանքները, նա ամբողջությամբ չի կտրվել մոսկովյան աշխաատքնից. «Եթե առաջ ապրելով Մոսկավայում հաճախ էի գալիս այստեղ, հիմա կարծես հակառակ պրոցեսն է՝ ապրում եմ այստեղ, բայց հաճախ եմ լինում Մոսկվայում,- նկատեց նա:
Լուսանկարիչը պատմեց, թե ինչպես է որոշել վերսկսել եթերային աշխատանքը. «Ավելի շատ մասնավոր զրույցների արդյունքում հասկացա, որ պետք է վերսկսել իմ առաջին՝ «Պորտֆոլիո» հաղորդումը, արդյունքում բանակցություններ ունեցա նաեւ «ATV»-ի տնօրենի հետ եւ որոշեցինք հենց այդ հեռուստաընկերությամբ կրկին իմ ձեռագրով ներկայացնել մեր հայտնի մարդկանց լուսանկարներն ու հետաքրքիր զրույց ունենալ: Այնպես որ, այսուհետ ամեն կիրակի ժամը 17:50-ին հեռուստադիտողը կարող է միանալ մեզ, ի դեպ մեր առաջին հյուրը լինելու է Անահիտ Սիմոնյանը»,- նշեց Վիգեն Մնոյանը:
Շարունակությունը` այստեղ: