«Էրեբունի-Երևան». ջազային տրամադրություն Կասկադում
SocietyԵրեւանի տոնին Կասկադում ջազ համերգ էր կազմակերպվել՝ «Ջազմենները՝ Երեւանին» խորագրով։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ինչպես ցանկացած տոնական առիթով կամ հենց ջազի միջազգային օրը հենց այստեղից են քաղաքին ողջունում երեւանցի ջազմենները։
Եվ որքան էլ հարուստ է «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության ծրագիը, երաժշտության ամենաբազմազան ոճի համերգը՝ «Ջազմենները՝ Երեւանին», ավանդականներից էր՝ սիրված ու սպասվածներից, այդ պատճառով էլ մինչ ուշ երեկո բեմահարթակի մոտ է պահում բարձրաճաշակ այս երաժտության սիրահարներին։