Անկարայի ահաբեկչության ամենափոքր զոհը ինը տարեկան էր
SocietyԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խոշոր ահաբեկչության ամենափոքր զոհն ընդամենը 9 տարեկան էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իննամյա Վեյսել Աթըլգանը տասն օր առաջ էր տոնել ծննդյան տարեդարձը: Հոկտեմբերի 10-ին նա հոր հետ առավոտյան տանից դուրս էր եկել՝ մասնակցելու «խաղաղության երթին»: Պայթյունի հետևանքով զոհվել է նաև նրա հայրը՝ Իբրահիմ Աթըլգանը:
Անկարայի երկաթուղային կայարանի մոտ հոկտեմբերի 10-ինթուրք-քրդական բախումներին վերջ դնելու կոչով հանրավաքիժամանակ 2 պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով,պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 97 մարդ, այդթվում և մեկ պաղեստինցի: Տարբեր տվյալներով` շուրջ 508մարդ< /i> է տարվել հիվանդանոցներ: Նշվում է, որպայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: