Բակո Սահակյանը Դահրավ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքային խնդիրները
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: