Ժաննա Ֆրիսկեի քույրը բացահայտել է Դմիտրի Շեպելյովին
LifestyleStyle.news.am-ը գրում է .
Հանգուցյալ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել։
Վերջերս համացանցում հայտնվել էին Ժաննա Ֆրիսկեի մոր լուսանկարները թոռան՝ Պլատոնի հետ։ Օլգա Վլադիմիրովնան նրա հետ հանդիպել էր մանկական խաղահրապարակում՝ այն տան հարեւանությամբ, որտեղ երեխան ապրում է հոր՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հետ։

Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, Instagram-ում անկեղծացել է եւ պատմել, թե ինչպիսին է իրավիճակը։
Երկրպագուհի Կարինան հարց է տվել. «Նատաշա, ասացեք, Պլատոնին վերջապես հանձնե՞լ են ձեր ծնողներին, թե պատերազմը շարունակվում է»:

«Շարունակվում է... Երեկ լրագրողներին դիտավորյալ կանչել էր տան մոտ... Մայրիկն ասաց, որ իրեն խնդրել են լուսանկարվել... Նա միանգամից ամեն ինչ հասկացել է, եւ շատ արագ համացանցում լուսանկարներ են հայտնվել։ Անկեղծ ասած, ծիծաղելի է», - պատասխանել է Ժաննայի քույրը։
Իմիջիայլոց, ոմանք համոզված են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում փիառ է։ Այդ մասին Ֆրիսկեի քույրը կտրականապես պատասխանել է. «Անձամբ ես Պլատոնին 4 ամիս չէի տեսել։ Եթե ինչ-որ մեկը փիառ է անում, հաստատ ոչ ես»:
Հիշեցնենք, վերջին մի քանի ամսվա ընթացքում Ժաննա Ֆրիսկեի հարազատները վստահեցնում են, որ Դմիտրի Շեպելեւն իրենց արգելում է հանդիպել թոռանը եւ երեխային բառացիորեն թաքցնում է իրենցից։ Վերջերս երգչուհու հայրն աղմուկ էր բարձրացրել հեռուսահաղորդավարի տան մոտերքում։ Վլադիմիր Ֆրիսկեն հայտարարել է, որ եկել է թոռանը տանելու եւ նույնիսկ սպառնացել է սպանել Շեպելեւին, ինչից հետո վերջինս դատարան է դիմել։