Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտ որինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը, 16-ի գիշերը նույնքան կնվազի: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ, հոկտեմբերի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում +20 աստիճան, հոկտեմբերի 14-ին` +19, հոկտեմբերի 15-16-ին` +20, հոկտեմբերի 17-ին` +21 աստիճան: