Փաստորեն իմ ապագա բալիկին շատերն են սպասում. Նաիրա Դիլանյանը՝ մայրանալու լուրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է .
Օրերս դերասանուհի Նաիրա Դիլնյանի ֆեյսբուքյան էջը հեղեղված էր նրա՝ մայրանալու հետ կապված շնորհավորանքներով, դերասանուհու երկրպագուներն ու հարազատները, տեսնելով դերասանուհու հրապարակած լուսանկարը, որտեղ պատկերված էր փոքրիկի ոտնաթաթեր՝ ամուսնական մատանիներով, մտածել էին, թե Նաիրան բալիկի է սպասում, սակայն Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին հերքեց այդ լուրերերը.
«Թվում է, թե բոլորը սպասում են, թե ես երբ պետք է բալիկ ունենամ, եւ իրոք, փաստորեն իմ ապագա բալիկին շատերն են սպասում, ինչի համար շատ ուրախ եմ: Բոլորին ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ինձ համար ուրախանալու, ինձնով հետաքրքրվելու համար, բայց պետք է նշեմ, որ ես բալիկի դեռ չեմ սպասում, այդ լուսանկարը իմ ու ամուսնուս ամուսնության երկու ամյակի կապակցությամբ էի հրապարակել, որտեղ ոչ թե բալիկի ոտքերն էին խորհրդանշական, այլ պատկերված ամուսնական մատանիները: Ամեն դեպքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ հենց բալիկ ունենամ, ինչքան շատ պահողներ կլինեն նրան»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ այս պահին դեռեսւ չի ցանկանում մայրանալ:

Ի դեպ, այս ընթացքում Նաիրա Դիլանյանը նկարահանվում է «Առաջնորդները» հեռուստասերիալում: