Ռուսաստանը 24 ժամվա ընթացքում 64 օդային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչներին դիրքերին
SocietyՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում 64 օդային հարվածներ է հասցրել Համայի, Լաթաքիայի, Իդլիբի, Ռակկայի նահանգներում ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծությունների արդյունքում 53 դիրքեր և ղեկավարման կենտրոններ, ինչպես նաև 4 մարզական ճամբարներ, 7 զինապահեստներ են ոչնչացվել:
Նախարարության մամուլի խոսնակ ԻգորԿոնաշենկովը նշել է, որ Սարաքեբի մերձակայքում ռազմական օդանավերը ահաբեկիչներին պատկանող դիրքեր են ոչնչացրել: Գեներալի խոսքով, ռմբակոծությունից Համայի նահանգի Ատշան գյուղի մերձակայքում զինապահեստ է ոչնչացվել, իսկ Իդլիբում` ուսումնամարզական ճամբար:
Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադիխնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչականկազմակերպության դիրքերին: Ահաբեկիչների դեմ ռազմականգործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավերու ուղղաթիռներ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից: