Ողնաշարի վիրահատություն կատարող հայ բժիշկները ոչնչով չեն զիջում արտերկրի գործընկերներին
SocietyՀայաստանում կատարված ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրահատությունները գործանականում չեն զիջում արտերկրում կատարված նման վիրահատություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության բացմանն այս մասին ասաց կազմակերպության նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Արման Հակոբյա նը: «Մենք այսօր կարող ենք հպարտությամբ ներկայացնել մեր կատարած վիրահատությունների արդյունքները: Հայաստանում կատարված վիրահատությունները գործանականում չեն զիջում այն վիրահատություններին, որոնք կատարվում են արտերկրում, սակայն ցանկացած մեթոդ կատարելագործման կարիք ունի: Դրա միակ ձևը բժշկության ոլորտում փոխադարձ շփումն է, այդ իսկ պատճառով մենք Հայաստանում հիմնեցինք հասարակական կազմակերպություն, որպեսզի միավորվենք միջազգային ընտանիքին՝ Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիային: Այլ երկրների մասնագետրի հետ կապը պահպանելով, փորձելու ենք այնպես անել, որ Հայաստանում վիրաբուժության այս ուղղությունը միջազգային փորձին համահունչ զարգանա»,-Արմենպրես-ի հաղորդմամբ` ասաց Հակոբյանը:
Նյարդավիրաբույժ Էվալդաս Չեսնուլիսը նույնպես այն կարծիքին է, որ հայ մասնագետները ոչնչով չեն զիջում արտերկրի իրենց գործընկերներին: «Այսօր շատ բժշկական հաստատություններ հրաժարվում են նախկինում եղած մոտեցումներից` կիրառելով նորագույն մեթոդներ: Դրանցով կատարվող վիրահատության արդյունքում հիվանդը հետվիրահատական շրջանում շատ ավելի քիչ ցավեր է ունենում, իսկ վերականգնողական շրջանը տևում է կարճ»,- բացատրեց բժիշկը:
Հայկական ասոցիացիայի բացման առիթով Հայաստան են ժամանել ISMISS-ի նախագահ պրոֆեսոր Վլադիմիր Ռադչենկոն, ինչպես նաև միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող մինիմալ ինվազիվ նյարդավիրաբուժության հիմնադիրներից Լեու Հենսյորգը, ով համարվում է ISMISS միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը և Ինդոնեզիայից վերտեբրոպլաստիկայի ոլորտում առաջատար մասնագետ և շատ նորարարությունների հեղինակ բժիշկ Դառուոնո Բամբանգը:
Կազմակերպվել է կլոր սեղան, և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա գիտապրակտիկ գործունեությունը իրականացնելու համար: Նորաբաց «Ողնաշարի մինիմալ ինվազիվ և էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նպատակն է շարունակաբար զարգացնել և կատարելագործել ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունները, նպաստել ողնաշարի ախտահարումներով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը, հայաստանյան նեյրովիրաբուժության մեջ ներդնել ողնաշարի վիրահատության արդիական մեթոդներ:
Նոր հասարակական կազմակերպությունը ներկայացնելու է Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիան (ISMISS)Հայաստանում: ISMISS միջազգային ասոցիացիան հիմնվել է l988 թվականին, որի նպատակն է միավորել տարբեր երկրներից ողնաշարի մինիմալինվազիվ վիրաբուժությամբ զբաղվող մասնագետների: Ներկայում այս կազմակերպությանը անդամակցում են բազմաթիվ նյարդավիրաբույժներԵվրասիայից և Ամերիկայից: Այս տարվանից ISMISS միջազգային կազմակերպության անդամ են դարձել մի խումբ բժիշկներ Հայաստանից: