Թուրքիայի զինուժը 17 ահաբեկչի է ոչնչացրել
SocietyԹուրքիայի զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել թուրքական Հաքքարի նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի արած հայտարարության մեջ նշվում է, որ վերջին գործողության արդյունքում չեզոքացվել է 17 ահաբեկիչ: Հարվածներ են հասցվել նրանց պատկանող ապաստաններին և հենակետերին: