Թուրքիայում հայ գիտնական է խեղդվել
SocietyԹուրքիայի ծովափնյա Անթալիայի Քեմեր հանգստավայրում ծովում խեղդվել է ռուսաստանաբնակ հայտնի գիտնական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը-ը, հայտնում է թուրքական «Սաբահ» թերթը:
Փրկարարներին հաջողվել է ափ հանել խեղդվող գիտնականին, սակայն, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սանկտ Պետերբուրգում ծնված 75-ամյա Սարգիս Քարամյանը Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտող էր: Նա ֆիզիկայի բնագավառում մի շարք հետազոտությունների հեղինակ եւ բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է:-