Ստավրոպոլի քաղաքապետը հոկտեմբերի 11-ին Երևանում ծնված բոլոր երեխաներին օրորոցներ կնվիրի
Society«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության նախօրեին և բուն տոնական օրերին՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, երևանյան ծննդատներում ծնվել է 179 երեխա`101 տղա և 78 աղջիկ: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի առիթով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը նշել է, որ հոկտեմբերի 11-ին Երևանում լույս աշխարհ եկած բոլոր նորածիններին նվիրելու է օրորոցներ: