Հայկազյան համալսարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթող է բացվել
SocietyԲեյրութի Հայկազյան համալսարանի պարտեզում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերով հուշակոթող է բացվել` ներկայությամբ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, կրոնական առաջնորդների, Լիբանանի խորհրդարանի պատգամավորների, քաղաքական կուսակցությունների, ազգային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը նախաձեռնել էր Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախումբը»՝ Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայկազյան համալսարանի հետ գործակցությամբ: Մասնակիցներին իրենց խոսքն ուղղեցին Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական կո միտեի ատենապետ Սեդա Խդշյանը և Լիբանանի «Հայրենակցական միությունների տիկնանց համախմբման» ատենապետ Մարո Բալաբանյանը: