Համալիր մենամարտի ՀԱՊԿ 2016 գավաթը կանցկացվի Հայաստանում
SocietyՀամալիր մենամարտի միջազգային Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գավաթի 14-րդ գավաթը առաջին անգամ կանցկացվի Ռուսաստանի սահմաններից դուրս` Հայաստանում։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի համալիր մենամարտի ֆեդերացիայի նախագահ Օլեգ Ուֆիմցևը նշել է, որ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են 2016 թվականին այդ մրցաշարը Երեւանում անցկացնելու ցանկություն
«Մինչև այսօր այս մրցաշարն անցկացվում էր միայն Ռուսաստանում` Մոսկվայում և Եկատերինբուրգում: Սակայն այժմ Հայաստանը առաջարկել է մյուս տարի այն անցկացնել Երևանում։ Մենք հավանություն տվեցինք այդ նախաձեռնությանը»,- ասել է Օլեգ Ուֆիմցևը:
Ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների միջև անցկացվող համալիր մենամարտի ՀԱՊԿ գավաթի ամենամյա մրցաշարը, որն ավարտվել է անցած ուրբաթ, Ռուսաստանում անցկացվում էր արդեն 13-րդ անգամ։
ՀԱՊԿ գավաթի կարգավիճակ այս մրցաշարը ստացել է 2008 թվականին։