Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներն ու աշակերտները բացահայտված են. 44 երիտասարդ արժանացավ ՀՀ Նախագահի պարգևին

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում կայացավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ Նախագահի 2015 թվականի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը: «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով կրթական պարգևը ստացան 44 երիտասարդներ, նրանից 16-ը` դպրոցականներ, 28-ը` ուսանողներ:

Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Նախագահը նշեց, որ այդ մրցանակները բոլորինն են: Նա շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության հանձնաժողովին` հավատալով, որ պարգևատրվում են ամենաարժանավորները:

 «Այս պարգևներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլերից մեկը: Մենք տեսնում ենք այս ոլորտում մեր քաղաքականության դրական արդյունքները, այս տարիների ընթացքում մեր ընտրության ճշմատացիության և հեռանկարի ա պացույցները»,- շեշտեց Նախագահը`  նշելով, որ Հայաստանում առկա է ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների պահանջարկ: Նախագահի խոսքով` պահանջարկը բավարարելու ուղղությամբ իրականացվում են ոչ միայն բարեփոխումներ կրթական համակարգում, այլ արդեն գործուն քայլեր են կատարվել, որը, օրինակ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունն է: 

«Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ: Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձևավորում են հասարակության որոշ ակի շերտ: Սա մտավորականության՝ 21-րդ դարին բնորոշ նոր խավ է: Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու քաղաքակրթական կարևոր ցուցանիշ է: Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին»,- շեշտեց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ մեր դեպքում հենց սա է առաջընթացի ճանապարհը:

ՀՀ Նախագահի նստավայրում էր նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանը: Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանը նշեց. «Ուրախ եմ, որ մրցանակների հետ միասին հնարավորություն ունեք ստանալ մեկ այլ պարգև, մեր հայրենակցի` Վահե Թորոսյանի հետ անկաշկանդ շփվելու հնարավորությունը: Կոչ եմ անում լիաժեք օգտվել այդ հնարավորությունից»:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի դիտարկմամբ` մրցանակաբաշխության հիմնական առաքելությունը տաղանդաշատ պատանիներին բացահայտելն ու խրախուսելն է` նրանց ուղղորդելով տեխնոլոգիական, գիտակրթական ոլորտներ: 

«2005 թվականից առ այսօր մրցանակների է արժանացել 249 ուսանող և 121 աշակերտ: Հանձնաժողովի անդամների համար սա բացառիկ հնարավորություն է` կարևոր և ուշագրավ դիտարկումներ կատարելու այն միտումների վերաբերյալ, որոնք առկա են բնագիտական ուղղվածության բուհերում և դպրոցներում: Պետք է նշեմ, որ կրկիÕ ¶ փայլեցին մեր դպրոցականները»,- ասաց Հովիկ Մուսայելյանը:

Նրա տեղեկացմամբ` այս տարվա մրցանակաբաշխությանը մասնակցել է 135 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից, ինչպես նաև 80 աշակերտ` հանրապետության ֆիզկիամաթեմատիկական ուղղածության 8 դպրոցներից:

Լավագույն սփյուռքահայ ուսանող մրցանակին արժանացած սիրիահայ Կասյա Աթաշյանը Ամերիկյան համալսարանի Համակարգչային բաժնի ուսանող է: Այդ պարգևին արժանացել է թե' ուսումնական գործընթացում, թե' դրանից դուրս ակտիվության շնորհիվ:

«Շատ մեդալներ եմ շահել, դասից բացի, շատ աշխատանքներ եմ կատարել: Հայոց ցեղասպանության թեմայով շնորհանդես եմ պատրաստել, որտեղ տարբեր փաստաթղթերով, նկարներով, տեսանյութերով ներկայացրել եմ ոճրագործության մասնամասները»,- հայտնեց ուսանողուհին` հավելելով, որ կատարել է նաև կամավոր ական աշխատանք:

Համակարգչային մասնագետի ուղղությունն է ընտրել, քանի որ սիրում է մաթեմատիկա առարկան ու համակարգիչը, բացի այդ` ոլորտը զարգացած է: Ու քանի որ սիրելի մասնագիտությունն է ընտրել, հույս ունի մեծ հաջողությունների հասնել:

«Այբ» դպրոցի աշակերտ Միքայել Հովակիմյանը, ով մրցանակակիրներից մեկն է, իր ստացած պարգևը համարում է նոր մեծ հնարավորությունների սկիզբ: Աշակերտը «Այբ»-ի Ռոբոտիկայի խմբակից է, հասցրել է նախագծել անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը արագ, իսկ մյուսը երկար թռիչքների համար է: Հաստատ որոշել է, որ ծրագրավորող է դառնալու: 

«Այս ոլորտում հնարավորությունները շատ են. կարող ես ունենալ մի գաղափար ու դա իրականացնել առանց մեծ ռեսուրսների»,- նշեց Միքայել Հովակիմյանն` ավելացնելով, որ ոլորտի հանդեպ հետաք րքրության մասին է խոսում այն հանգամանքը, որ մինչև ուշ երեկո մնում են Ռոբոտիկայի խմբակում ու զարգացնում իրենց նախագծերը:

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration