Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վրա. ՊՆ
SocietyTert.am-ը գրում է .
Տավուշի մարզի մի շարք հատվածներում երեկ հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակել մի շարք բնակավայրերի վրա, այս մասին Tert.am–ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Կրակոցներ, տարբեր տրամաչափի հրազենային զինատեսակներից, զոհեր և վիրավորներ չկան»,- Tert.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Հոկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (13) և 82 մմ-ոց ականանետերից (17 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: