Լինելու է շատ լուրջ, շատ մեծ ու շատ հետաքրքիր նախագիծ. Հակոբ Հակոբյանը շուտով կրկին եթերում կլինի
LifestyleLife.panoarama.am-ը գրում է .
Հաղորդավար Հակոբ Հակոբյանն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաննեին չի երեւում, բայց թվացյալ դադարը երկար չի տեւի, այս մասինLife.panorama.am-ին տեղեկացրեց հաղորդավարը. ««ATV»-ին մի նոր՝ շատ հետաքրքիր նախագիծ է պատրաստում, որի մասին շատ մանրամասներ հաղորդել չեմ կարող, միայն կարող եմ նշել, որ այն լինելու է շատ լուրջ, շատ մեծ ու շատ հետաքրքիր նախագիծ, որի նմանը դեռ չկա հայկական հեռուստաշուկայում: Այստեղ ներգրավված են շատ տաղանդավոր եւ սիրված մարդիկ. Հույս ունեմ, որ այն իսկապես լավ կընդունվի, վստահեցնում եմ շատ օրիգինալ նախագիծ է լինելու, որը երեւի թե արդեն նոյեմբերին կկարողանանք ներկայացնել մեր հեռուստադիտողին»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Ի դեպ, հաղորդավարը մեզ տեղեկացրեց նաեւ, որ բացի նախատեսվելիք ծրագրից, այս պահին եւս մեկ նախագծի պլանններ ունի, որի մասին մանրամասներ կհաղորդի առաջիկայում՝ առաջինը վստահելով Life.panorama.am-ին. «Հնարավոր է մի բան անեմ, որը երբեք ինձ հետ կապ չի ունեցել. դա եւս հետաքրքիր աշխատանք կլինի»,- նկատեց նա: