Մեղրը վտանգավոր է նորածինների համար
Lifestyle1in.am-ը գրում է .
Բրիտանացի փորձագետները պարզել են, որ ոչ մի դեպքում չի կարելի մեղր տալ փոքրիկներին, այլապես նրանք կարող են հիվանդանալ մանկական բոտուլիզմով՝ գրում է toneto.net-ը:
Բոտուլիզմը նյարդային համակարգի ախտահարմամբ ընթացող թունավարակիչ հիվանդություն է: Այն առաջանում է օրգանիզմում բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքի, ջրի կամ օդակաթիլների հայտնվելու արդյունքում: Բոտուլոտոքսինը ախտահարում է ողնուղեղը, ինչի արդյունքում սկսում է արագ զարգացող շնչառական անբավարարություն:
Փորձագետներն ասում են, որ բոտուլոտոքսինը կարող է պատահաբար հայտնվել մեղրի մեջ: Համարվում է, որ մեղրը անվտանգ է մեկ տարեկանից բարձր երեխաների համար: