Շոու բիզնեսի հայ երգիչները համախմբվել են բարեգործության նպատակի շուրջ
CultureԱրամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում նոյեմբերի 2-ին ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանի նախաձեռնությամբ կանցկացվի բարգործական համերգ, որը կրում է «Մեկը բոլորի համար, բոլորը մեկի…» խորագիրը: Համերգին ելույթ կունենան հայկական էստրադայի շատ ներկայացուցիչներ` Արամեն, Սիլվա Հակոբյանը, Ռազմիկ Ամյանը, Անահիտ Սիմոնյանը, Արսեն Սաֆարյանը, Աղասի Իսպիրյանը և այլք:
«Համերգը բարեգործական նապատակներով է, մենք ցանկանում ենք օգնել մեր ընկերոջը, ում անունը ցավոք չեմ կարող տալ, քանի որ նա չի ուզում, այդ մասին իմանան: Դա նրա անձնական գործն ու իրավունքն է, հազիվ համոզել եմ, որ համերգը տանք: Մենք ընկերներով եթե հնարավորություն չունենք ուրիշներին օգնելու, պարտադիր օգնում ենք գոնե միմյանց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:
Եղոյանը կարծում է, որ եթե մարդը մենակ իր համար է ապրում, դա մահից սարսափելի է: Պետք է ուշադիր լինես կողքիններիդ և տեսնես թե ինչի կարիք ունի մարդը:
«Ցավոք մեր հնարավորություններն ու ցանկությունները միշտ չէ, որ համընկնում են: Այս համերգը ցանկությունների ու հնարավորությունների համադրման ձևերից մեկն է, որով ես կարող եմ համախմբել լավագույններին, որոնց հետ տարիների ընթացքում և ընկերական, և վստահության ճանապարհ ենք անցել: Մանավանդ, որ մեր ընկերն էլ մեր բնագավառից է, բոլորը սիրով համաձայնեցին լինել իմ կողքին, որպեսզի գումար հավաքենեք և փոխանցենք մեր ընկերոջը` շատ լուրջ առողջական խնդիրներ լուծելու համար»,- նշեց նա: Համերգի համար ռեժիսորը «Երեք հրացանակիրներ»-ի թեման է ընտել, քանի որ այն իր մանկության ամենասիրելի ֆիլմերից է, որտեղ ընկերության դրսևորման շատ լավ նկարագրություն կա: