Սյունիքի մարզում կառուցվող պահածոների գործարանի արտադրանքը կարտահանվի ՌԴ
EconomicsՍյունիքի մարզի Սյունիք համայնքում առաջիկայում շահագործման կհանձնվի պահածոների նոր գործարան: Լրագրողների հետ զրույցում «Սյունիք Ֆուդ» ընկերության տնօրեն Սարմեն Սարգսյանը հայտնեց, որ գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014թ. նոյեմբերին և ավարտին կհասցվեն 2015թ. ապրիլին: «Մեր արտադ րանքը նախատեսված է լինելու ինչպես տեղական, այնպես էլ ռուսական շուկայի համար: Արդեն պայմանավորվածություն ունենք, որ մեր արտադրանքն արտահանելու ենք նաև Ռուսաստանի Դաշնություն: Արտադրելու ենք բանջարեղենի պահածոներ, մուրաբաներ»,- հայտնեց Սարգսյանը;
Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 150 հազար ՀՀ դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո այստեղ կաշխատի մոտ 150 աշխատակից՝ երկու հերթափոխով: Միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90 հազար ՀՀ դրամ:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին: